loading...

Այսօր Ողբերգական ավտովթար,մահացել է



Դիտումներ ` 4455
Այսօր Ողբերգական ավտովթար,մահացել է

Այսօր, հունիսի 24-ին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 91 ԼՏ 991 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին եկեղեցուց դեպի Դիլիջան ընթանալիս Հաղարծին եկեղեցու ճանապարհի առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 200 մետր գահավիժել ձորը՝ հայտնվելով գետի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 30-ամյա Աշոտ Մանուկյանն ու Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 25-ամյա Ռազմիկ Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:

Մանրամասներն սկզբնաղբյուրում:



Վիրավորներին մեծ դժվարությամբ և իրենց կյանքը վտանգելով, ձորից դուրս են բերել ոստիկանության Դիլիջանի բաժնի ՊՊԾ դասակի առաջին և երկրորդ ջոկատների ծառայողները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ փրկարարները: Օպերատիվ է գործել նաև Դիլիջանի շտապօգնության հերթապահ խումբը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Ա. Մանուկյանը գիտակցության չգալով, մահացել է: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մովսեսյանի գլխավորությամբ:

loading...

Փակել