Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Թումանյան 20 շենքի բակում տանիքից մեծ թվով թիթեղներ շպրտվել և ընկել են Պետեկամուտների կոմիտեին պատկանող Toyota մակնիշի 094 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մինչ մեքենայի վրա ընկնելը, թիթեղները հարվածել են նաև երկրորդ հարկի լուսամուտներին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը՝ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ: