loading...

Այսօր Ահասարսուռ Դեպք Սյունիքի մարզում. բնակարանում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք Մանրամասները



Դիտումներ ` 803
Այսօր  Ահասարսուռ Դեպք  Սյունիքի մարզում. բնակարանում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք  Մանրամասները

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցի 13 շենքի 15 բնակարնում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արմեն Կավոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Սաշա Ի.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:



Ոստիկաններն ու քննիչները դիակի կողքը հայտնաբերել են ինքնաշեն գրչանման կրակող ատրճանակ, որը ընթերականների ներկայությամբ քննիչի կողմից առգրավվել է: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամն նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, հետքաբանական և այլն: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր կնոջ հետ, ընտանիքի անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և նա տանը միայնակ է եղել: Դին հայտնաբերել է կինը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

loading...

Փակել