«Իսկ մտածե՞լ եք՝ այս նկարը նաև ինչի մասին է։
Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։
Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։
Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի (և, ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ որ, ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։
Այնպես որ, երբեք մի՛ հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ի՞նչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլև արդեն հասցրել ենք»,- ասված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառման մեջ։
loading...