Կանանց ամենից շատ նյարդայնացնում են մաշկի պիգմենտները, որոնցից ազատվելու համար նրանք դիմում են ամենատարբեր միջոցների: Այն միջոցը, որն առաջարկում ենք, կօգնի ազատվել ոչ միայն անցանկալի հետքերից, այլև կվերացնի մանր կնճիռներն ու կձգի մաշկը:
Հարկավոր է
100 գ ալոեի հյութից պատրաստված գել
100 գ կոկոսի յուղ
3-5 կաթիլ վանիլի կամ վարդի յուղ
Պատրաստման եղանակը
Փոքրիկ տարայի մեջ լցնել ալոեի գելը և կոկոսի յուղը, լավ խառնել, ավելացնել եթերային յուղը, կրկին խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:Պատրաստի միջոցը լցնել փոքրիկ շշի մեջ, պահել սառնարանում: Քսել դեմքին ու վզին՝ լոգանք ընդունելուց հետո: