loading...

Այս կինը երկար ժամանակ ցավեր ուներ քթի շրջանում այն, ինչ բժիշկները հայտնաբերեցին հիվանդի քթի մեջ, սարսափելի է



Դիտումներ ` 1736
Այս կինը երկար ժամանակ ցավեր ուներ քթի շրջանում այն, ինչ բժիշկները հայտնաբերեցին հիվանդի քթի մեջ, սարսափելի է

Իտալիայի 57-ամյա բնակչուհին, ով ցավեր է ունեցել քթի շրջանում, դիմել է մասնագետներին: Հետազոտելով հիվանդին՝ բժիշկները նրա քթի մեջ հայտնաբերել են ատամի իմպլանտատ:
2.5 տարի առաջ կնոջ վերին ծնոտում իմպլանտանտ են տեղադրել բացակա ատամի փոխարեն: Որոշ ժամանակ անց կինը սկսել է ցավեր ունենալ քթում, որից հետո դիմել է մասնագետների օգնությանը:
Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ կնոջ քթում օտար մարմին է առկա: Բժիշկները զարմանքով պարզել են, որ դա ատամ է: Նրանք կնոջը խնդրել են հիշել, թե ինչ վիրահատությունների է ենթարկվել նախկինում։

 



Այդ ժամանակ իտալուհին պատմել է տիտանե պրոթեզի մասին՝ նշելով, որ այն անհետացել է անհասկանալի կերպով:
Բժիշկները զննելով հիվանդի վերին ծնոտը իմպլանտատի որևէ հետք չեն հայտնաբերել, քանի որ լնդերի վրա վիրահատության ոչ մի նշան չի եղել:

Կնոջ քթից ատամը հանել են վիրահատական միջամտությամբ, որից հետո նա սկսել է իրեն լավ զգալ:

loading...

Փակել