Մեր տատիկներից հաճախ կարելի է լսել, որ մայրամուտից հետո չի կարելի անել որոշ բաներ:
Կան մարդիկ, որոնք անտեսում են, չեն հավատում , դա որակելով որպես սնահավատություն, սակայն բոլորն էլ ցանկանում են հեռու մնալ անհաջողություններից:
Մայրամուտից հետո չի կարելի
Աղբը տանից դուրս հանել, աղքատություն է բերում:
Զբաղվել տան մաքրությամբ, դա անհաջողություն և ֆինանսական կորուստներ է բերում:
Չի կարելի մայրամուտին հատակ լվանալ, դա տանից վանում է սերն ու համերաշխությունը:
Կտրել մազերը և եղունգենրը, սափրվել, դա անձնական կյանքում անհաջողություններ բերել:
Պարտքով գումար տալ, դա կարող է հանգեցնել խոշոր ֆինանսական կորուստների:
Դանակը թողնել սեղանին, դա կարող է հանգեցնել վեճերի, հիվանդությունների:
Հավատալ թե ոչ, յուրաքանչյուրի ընտությունն է, բայց կա մի ճշմարտություն. յուրաքանչյուրն ուզում է իր տունը տեսնել բարեկեցիկ, ընտանիքը համերաշխ ու ապահովված, ուստի դժվար չէ հետևել այս սովորույթներին: