Եթե ուզում եք ձեր տարիքից առնվազն 10 տարով փոքր երևալ, ապա այս միջոցից պետք է օգտվեք շաբաթական երկու անգամ՝ տևական ժամանակ: Պատրաստման եղանակը հեշտ է, բաղադրանյութերը բնական են:
Հարկավոր է
1 կիտրոն
5 ճաշի գդալ վարսակաձավար (овсяные хлопья)
Կիտրոնը քամել, ավելացնել վարսակաձավարը, խառնել այնքան, մինչև միասեռ զանգված ստացվի: Քսել դեմքին՝ մակիյաժի համար նախատեսված վրձնով: Այս միջոցը աչքերի տակ և շուրթերին քսել խորհուրդ չի տրվում: «Դիմակը» հարկավոր է քսել քնելուց 20 րոպե առաջ և օգտագործել շաբաթը 2 անգամ: