Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ ցանկանում է ունենալ գեղեցիկ, հարթ մաշկ: Այս դիմակները թարմություն և երիտասադություն կհաղորդեն մաշկին:
Դիմակ վարսակի փաթիլներից
Բաղադրիչներ
3-4 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
Տաք կաթ, այնքան, որ ստացվի մածուկանման զանգված:
Բաղադրիչները խառնել և քսել դեմքին, թողնել 15-20 րոպե և լվանալ:
Դիմակ մածունով
Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 200 մլ մածունը 20 րոպեի ընթացքում մի քանի շերտով քսել դեմքին, այնուհետև լվանալ տաք ջրով:
Դիմակ կաթնաշոռով
Բաղադրիչներ
2 ճաշի գալ կաթնաշոռ
2 ճաշի գդալ գազարի հյութ
2 ճաշի գալ բուսայուղ
2 ճաշի գդալ կաթ
Բաղադրիչները խառնել և հաստ շերտով քսել դեմքին, թողնել 15 րոպե և լվանալ տաք ջրով: