Budetezdorovy.ru-ն գրում է, որ ձվի կեղևը կարող է օգտագործվել անսովոր նպատակների համար։
1. Օրգանիզմի դետոքսիկացիա։ Ձվի կեղևը սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են խթանել տոքսինների դուրսբերումն օրգանիզմից։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Լավ լվացեք ձվի կեղևը, մանրացրեք, խառեք երեք լիտր ջրի հետ։ Թողեք թրմվի 7 օր՝ սառը վայրում։ Օգտագործեք օրվա ընթացքում 2 բաժակ։
2. Վահանաձև գեղձի աշխատանքը լավացնելու համար։ Մանրացրած ձվի կեղևը հարկավոր է խառնել կիտրոնի և մեղրի հետ։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Լավ լվացեք ձվի կեղևը, մանրացրեք այնքան, մինչև ալյուր ստանաք։ Քամեք կիտրոնի հյութը և խառնեք ձվի կեղևի հետ։ Ապա ավելացրեք ջուրն ու մեղրը։ Խառնեք, թողեք 7 օր։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ՝ ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո։
3. Դիմակ։ Ձվի կեղևը կարող եք օգտագործել դեմքի համար դիմակ պատրաստելիս։ Դրա օգտագործումը կնպաստի մահացած բջիջների հեռացմանը, կփափկեցնի, կթարմացնի մաշկը։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Խառնեք երկու բաղադրիչները։ Քսեք դեմքին, իրանին, թողեք, մինչև չորանա։ Մաքրեք տաք ջրով, կրկնեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ։ Խորհուրդ չի տրվում չոր մաշկ ունեցողներին։
4. Եղունգներն ամրացնելու համար։ Կալցիումը եղունգներն ապահովում է գեղեցիկ գույնով, դրանք ավելի ամուր դարձնում։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Խառնեք բաղադրիչները: Շաբաթվա ընթացքում եղունգներին քսեք շաբաթվա երեք անգամ։