«Սասնա ծռեր» զինված խմբավորումը հատուկ հայտարարությամբ միացել է գործող վարչակարգին, մասնավորապես. «Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռեւանշի վտանգը եւ չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից եւ ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության եւ ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում:
Մեր բոլոր համակիրներին եւ աջակիցներին կոչ ենք անում հետեւել այս տրամաբանությանը եւ ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրական պայքարը»:
Այդ լուրը, մեղմ ասած, չի ուրախացրել Փաշինյանին, քանզի առանց այդ էլ «Սասնա ծռերի» բանտարկությունը նրանց գլխին խնդիր է դարձել, իսկ այս ինքնակոչ «աջակցությամբ» նրանք նաեւ հայտնվում են արտաքին քաղաքական սահմանափակման տակ, քանզի «Սասնա ծռերը» ՌԴ հետ ներկայիս հարաբերությունները համարում են «գաղութատիրական ռեժիմ»: Բացի այդ, այդ խմբավորումը խոչընդոտ է եւ Արցախի հարցի լուծումների տիրույթում: