Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական պատահարի արդյունքում հայեր են զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ:
Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ջրավազանը նախատեսված չի եղել ոչ լողալու, ոչ էլ նավակով զբոսնելու համար: Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 50-100 մետր հեռավորության վրա։ Նույն աղբյուրի համաձայն՝ զոհված քաղաքացիներից և ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանց հագին փրկարարական բաճկոններ չեն եղել։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցել:
Նշենք, որ «Մաքսիմկա» ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, որոնք Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել Ռուսաստանում մի քանի տարի առաջ: