loading...

Աղջկան սպանել են ամուսնությունից հրաժարվելու համար, և տեսանյութում նա տալիս է մարդասպանի անունը. Տեսանյութ



Դիտումներ ` 4162
Աղջկան սպանել են ամուսնությունից հրաժարվելու համար, և տեսանյութում նա տալիս է մարդասպանի անունը. Տեսանյութ

Ահասմա Ռանին, Պակիստանի Աբոտաբադ քաղաքի երրորդ կուրսի ուսանողուհին, սպանվել է սեփական տան մեջ: Մարդասպանը երեք գնդակ է բաց թողել աղջկա վրա և փախել է, սակայն մահից առաջ աղջիկը հասցրել է տալ նրա անունը,- հաղորդում է Daily Mail-ը:



Շնորհիվ սպանվածի բարեկամների արած տեսագրության՝ գլխավոր կասկածյալը Մուջահիդուլահ Աֆրիդին է՝ տեղի քաղաքական գործիչ Իմրան Խանի եղբորորդին:

Ահասմայի մտերիմները ոստիկանությանը պատմել են, որ Մուջահիդուլահը բազմիցս սպառնացել է աղջկան՝ նրա մերժումը ստանալուց հետո: 


Ոստիկանությունը դեռևս չի կարողացել բռնել հանցագործին: Նա թաքնվում է արդարադատությունից, և իշխանությունները մտավախություն ունեն, որ նա կփորձի փախչել երկրից:

 

http://www.1in.am/2288561.html


loading...

Փակել