Ես ապրում եմ Իտալիայում։ Վերջերս ինձ զանգահարել էր դասընկերուհիս, նա եկել էր Իտալիա, ցանկանում էր հանդիպել, զրուցել։ Ես համաձայնվեցի։
Հանդիպեցինք, զրուցեցինք։ Իմացա, որ նա եկել է Իտալիա մի գլխավոր նպատակով՝ ամուսնանալ մի ապահովված իտալացու հետ։ Տեղափոխվել Իտալիա և ապրել երջանիկ։ Դե յուրաքանչյուրը ունի իր նպատակները կյանքում։
Նա գեղեցիկ աղջիկ էր։ Մենք գնացինք իմ սիրելի ռեստորանը, որն լավագույններից է քաղաքում և այդքան էլ թանկ չէ։ Այնտեղ ամբողջ երեկոյի ընթացքում նրան էր նայում մի տղա-մատուցող, 35-40 տարեկան։
Շարնակությունը ստորև ‘
Եվ ահա նա մոտեցավ և ցանկացավ ծանոթանալ ընկերուհուս հետ: Իսկ նա մերժեց:
Երբ ես նրան հարցրի, թե ինչ է մտածում տղայի մասին նա ասաց. «Գեղեցիկ է, բայց ոչ։ Նա մատուցող է։ Իմ պահանջները շատ կլինեն»։ Ոչինչ չստացվեց, մենք վճարեցինք հաշիվը և հեռացանք։
Չգիտեմ ճիշտ արեցի ես, որ չասացի, բայց այդ տղան՝ ռեստորանի տերն էր։ Նա իմ ծանոթներից էր, եկել էր այստեղ Ֆլորենցիայից։ Ուղղակի իտալիայում հաճախ ռեստորանների կամ այլ վայրերի տերերը հագնվում են ինչպես մատուցեղներ և օգնում են աշխատողներին։ Կանգնում են դրամարկղի մոտ կամ խմիչք բաժանում։ Նրանք այդ գործը ամենևին «կեղտոտ» չեն համարում։
Հ.Գ. համադասարանցիս հեռացավ Իտալիայից առանց իտալացու, և գուցե այդպես էր ճիշտ։ Գուցե իտալացու բախտը բերեց։
Մի քննադատեք մարդուն մասնագիտությամբ։