loading...

Աղցան Հունական․ զարմացրեք ձեր մտերիմներին



Դիտումներ ` 152
Աղցան Հունական․ զարմացրեք ձեր մտերիմներին

Դժվար է պատկերացնել բանջարեղենի սեզոնը, առանց  վառ եւ համեղ աղցանների առկայությամբ: Դրանցից մեկը հունական դասական աղցանն է: Այս ուտեստի գաղտնիքը թարմ բանջարեղենի եւ լավ ֆետայի պանրի անմոռանալի համադրությունն է:

 

 

ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ՝

  • Ձիթապտղի ձեթ - 3 ճաշի գդալ
  • Բուլղարական պղպեղ - 1 հատ
  • Կարմիր սոխ - 0.5 գլուխ
  • Թարմ վարունգ - 1 հատ

 

 

  • Ֆետա պանիր - 120 գրամ
  • Լոլիկ - 3 հատ
  • Ձիթապտուղներ - 12-14 հատ
  • Աղ, պղպեղ, սխտոր, մեխակ

 

 



ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ՝

  • Նախքան աղցան պատրաստելը, լվացեք լոլիկը, պղպեղը եւ վարունգը։
  • Կտրեք լոլիկները,  վարունգը։ Բուլղարական պղպեղը կտրեք շերտերով, իսկ  սոխը կես օղակներով: Բանջարեղենը պետք է կտրված լինի նուրբ եւ հավասար հաստությամբ:
  • Հունական դասական աղցանի համար լավագույնն է օգտագործել սեւ ձիթապտուղները։

 

 

  • Աղցանի սոուսը պատրաստելու համար  հարկավոր է խառնել ձիթապտղի յուղ, օրեգանո, աղ, պղպեղ եւ սեղմված սխտորը։
  • Մատուցում ենք խոր ափսեի մեջ, սկզբում ավելացնում ենք լոլիկները, վարունգը, բուլղարական պղպեղը, սոխը, ձիթապտուղը, այնուհետև լավ խառնում  ամանի մեջ՝ ավելացնելով  սոուսը, իսկ ամենավերջում նաև՝ ֆետա պանիրը:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ :)

loading...

Փակել