loading...

Աղցան ”Նրբություն”



Դիտումներ ` 577
Աղցան ”Նրբություն”

Բաղադրամասեր

հավի ֆիլե - 500գր,

ձու - 7 հատ ,

սոխ - 200գր,

աղ - ըստ ճաշակի,

մայոնեզ - ըստ ճաշակի,

ձիթայուղ
 

Աղցան ”Նրբություն”

 



Պատրաստման եղանակը 

Հավի ֆիլեն եփում ենք մինչև պատրաստ լինի (եռալուց հետո 20 րոպե եփել)։ Թողնում ենք սառչի և մանր կտրատում: 

Մանր կտրատում ենք նաև սոխը, վրան եռման ջուր լցնում և թողնում 10 րոպե, այնուհետև թափում ջուրը և լվանում սառը ջրի մեջ (դա արվում է նրա համար, որ սոխը չդառնանա)։ 

Ձվերն առանձին-առանձին հարում ենք և համեմում աղով: 

Հարած ձուն լցնում նախապես տաքացրած և ձիթայուղով պատված թավայի մեջ և տապակում։ Նրբաբլիթը շրջում ենք մյուս երեսի վրա և այդ կողմից ևս տապակում։ 

Պատրաստի նրբաբլիթները սառեցնում ենք և ուղղանկյունաձև կտրատում, ապա ավելացնում ենք կտրատված ֆիլեն, աղը, սոխը և խառնում։ 

Համեմում ենք աղցանը մայոնեզով, թողնում 15 րոպե և մատուցում: 

Ձվով պատրաստված նրբաբլիթները հետաքրքիր համ են տալիս աղցանին։ Կարող եք նաև թարմ վարունգ ավելացնել, որը թեթևություն կհաղորդի աղցանին։

loading...

Փակել