loading...

Աղացած մսով մակարոն



Դիտումներ ` 2672
Աղացած մսով մակարոն

Բաղադրությունը

1 գլուխ սոխ


2 կանաչ բիբար


1 կարմիր բիբար


0,5 կգ տավարի միս


1ճ/գ կարմիր գինի


1ճ/գ տոմատ


0,5 լիտր աղացած լոլիկ


աղ սև պղպեղ կարմիր պղպեղ դաղձ, ծիտռեն

 

Պատրաստման եղանակները

Սոխը և բիբարը կտրատել միջին չափսի և տապակել։ Հետո ավելացնել միսը և պատառաքաղի օգնությամբ անընդհատ խառնել որպեսզի խոշոր գնդեր չմնա։ Երբ միսը պատրաստ կլինի ավելացնել գինին և սպասել մինչև ալկոհոլն անցնի։ Այնուհետև ավելացնել տոմատը և խառնել որպեսզի տարածվի։ Ավելացնել նաև լոլիկը և համեմել ըստ ճաշակի։ Վերջում ավելացնել նախորոք կտրատած դաղձն ու ծիտրոնը, եփված մակարոնը լցնել ափսեի մեջ, իսկ վրան գդալի օգնությամբ տարածել նախապես պատրաստ միսը:Բարի ախորժակ

 


loading...

Փակել