Ավոկադոն կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները
Կալիֆորնիայի Համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 1-1,5 ավոկադոյի պտղի օգտագործումը ոչ միայն օգնում է նվազեցնել քաշը, այլ նաև քչացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
Գիտնականներն ուսումնասիրել են 229 կամավորի: Նրանք պարզել են, որ այս պտղի մեջի միկրոէլեմենտները և օգտակար ճարպերը իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը՝ կանխելով խոլեստերինային գնդիկների առաջացումը և դրանով իսկ խոչընդոտելով սրտի ու անոթների հիվանդությունների առաջացումը:
Բացի այդ ավոկադոն պարունակում է բուսական թելիկներ, որոնք խթանում են ճիշտ մարսողականությունը:
Հետազոտության ղեկավարներից մեկը՝ Էմիլիանո Էսկոբեդոն, հայտնել է նաև, որ այս հետազոտությունն ավոկադոյի ուսումնասիրության ընդամենը մի մասն է: Այս պահին ավոկադոյի օգտակար հատկությունները դեռ ամբողջությամբ բացահայտված չեն և դեռ շատ հետաքրքիր փաստեր կարող են պարզվել: