Այսօր՝ ապրիլի 9-ի գիշերը ավազակային հարձակում է եղել Երեւանի Կասյան փողոցում։
ժամը 4-ի սահմաններում անհայտ անձինք մտել են Կասյան 14 հասցեում գտնվող գրավատուն եւ խոշոր չափերի գումար տարել։
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ավազակային հարձակում գործած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Մեր տեղեկություններով, ավազակային հարձակում կատարողները երկուսն են եղել՝ բժշկական դիմակներով, նրանք հափշտակել են մոտ 68 հազար դոլար եւ ոսկյա շղթա։