Audi ընկերությունը ներկայացրել է Audi e-tron Sportback էլեկտրոքարի կոնցեպտը։ Կուպեի շնորհանդեսը տեղի ունեցավ Շանհայի միջազգային ավտոսրահի շրջանակներում, հաղորդում է Lenta-ն։
«Audi e-tron-ի արտադրությունը սկսվում է 2018 թվականին։ Դա կլինի առաջին էլեկտրոմոբիլը, որը կատարելապես հարմարեցված կինի առօրյա օգտագործման համար»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Ռուպերթ Շտադլերը։ Մեկ անգամ լիցքավորվելով՝ ավտոմեքենան կարող է անցնել մինչեւ 500 կմ։
«Արդեն 2019 թվականին կթողրակվի Audi e-tron Sportback-ի սերիական տարբերակը»,-հավելել է ապրանքանիշի ներկայացուցիչը։