Բոլորը գիտեն, որ ատամի մածուկը նախատեսված է ատամները մաքրելու համար:
Սակայն քչերը գիտեն, որ ատամի մածուկը կարելի է օգտագործել այլ նպատակներով:
Այս հնարները կհեշտացնեն Ձեր առօրյա կյանքը:
Ատամի մածուկի օգնությամբ կարելի է հեռացնել եղունգների լաքը:
Ատամի մածուկը հիանալի մաքրում է արծաթյա իրերը:
Սովորական ատամի մածուկը մաքրում է ավտոմեքենայի լույսերը, դրանք կփայլեն ինչպես նորը:
Հագուստի վրայից թանաքի հետքերը հնարավոր կլինի մաքրել ատամի մածուկի օգնությամբ:
Ատամի մածուկը կօգնի մաքրել մազերի ներկից մնացած հետքը:
Մոծակների խայթոցից առաջացած քորը և կարմրությունն անմիջապես կանցնի, եթե այդ հատվածում ատամի մածուկ քսեք:
Արդուկը կփայլի ինչպես նորը, եթե մաքրեք ատամի մածուկով:
Ատամի մածուկով կարելի է մաքրել հեռախոսի էկրանը:
Ատամի մածուկի գանությամբ կարելի է հեռացնել գորգի վրա հայտնված սուրճի կամ գինու հետքը: