Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են նոր արտամոլորակ, որի մակերեւույթի ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի ավելի քան 4 հազար աստիճան՝ գրեթե ինչպես Արեգակի մակերեւույթի ջերմաստիճանը, իսկ չափերով այդ մոլորակը կրկնակի մեծ Է, քան Յուպիտերը, տեղեկացնում Է BBC-ն:
Դա ամենակիզիչ մոլորակն Է, որն այս պահին հայտնի Է գիտնականներին: Այն գտնվում Է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 650 լուսային տարի հեռավորության վրա: Մոլորակն ստացել Է KELT-9b անվանումը, այն պտտվում Է KELT-9 կիզիչ աստղի շուրջը շատ մոտ հեռավորությամբ. աստղի շուրջը լրիվ պտույտ կատարելու համար այդ մոլորակին պահանջվում Է ընդամենը երկու երկրային օր: