1997 թվականին պիտի Խաչը տեղադրվեր Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու գագաթին: Այս սրբազան արարողակարգին, որ սկսվելու էր ժամը 11ին, ներկա էր լինելու նախագահ պարոն Քոչարյանը, բարձրաստիճան հյուրեր, Հայաստանից ժամանած լրագրողներ, ուխտավորներ:
Բայց ահա նախորդ երեկոյան թանձր մի մառախուղ իջավ: Առավոտյան ժամը 10ն էր, սակայն շրջապատում ոչինչ չէր երեւում:
Եվ Առաջնորդը եւ ներկաներից այլք էլ աղոթում էին իրենց սրտերում, թե՝ Տեր, ի՞նչ ենք անելու, երբ ոչինչ չի երեւում, մի՞թե մեզ չես ողորմելու: Ժամը 11ից 10 պակաս էր. նախագահի գլխավորությամբ ավտոմեքենաների շարասյունն արդեն բարձրանում էր Շուշի: Շատերն արդեն մտածում էին, թե արարողկարգը ձախողվեց, որովհետեւ, երբ ոչինչ չի երեւում, ինչպե՞ս պիտի 40 մետր բարձրության վրա Խաչը տեղադրվեր:
Սակայն հենց այդ պահին էլ՝ ճիշտ 11ից 10 պակաս, Աստված իր հրաշքով այցելություն արեց, որովհետեւ հանկարծ մի գունդ բացվեց եկեղեցու շուրջ՝ եւ 300 մետր շառավիղով ամեն ինչ պարզությամբ դարձավ տեսանելի:
: Իսկ 300 մետր այն կողմ, եթե մատդ մտցնեիր մառախուղի մեջ՝ չէիր տեսնի: Ե՛ւ հյուրերը, ե՛ւ առհասարակ բոլոր ներկաները զարմացած եւ ուրախ էին այս հրաշքին ականատես լինելու համար: Փառք Աստծո, այս հրաշքը նկարահանվեց եւ կարելի է հեուստացույցով ցուցադրել:
Խաչի հաստատումը Ամենափրկիչ Եկեղեցու գմբեթին մեկ ժամ ու կես տեւեւց: Եվ երբ ժողովուրդը նվագով, պար ու երգով, ուրախությամբ նշեցավարտեց Խաչի տեղադրման իր հանդեսը, 10 րոպեն դեռ նոր էր անցել, երբ մառախուղը կրկին եկավ ու փակեց ամեն բան:
Նյութի ազբյուրը՝ http://henaran.am