Աստանայից Երեւան թռչող ղազախստանյան SCAT ավիաընկերության օդանավը արտակարգ վայրԷջք Է կատարել Ակտաու քաղաքում` ուղեւորուհիներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, օգոստոսի 30-ին հայտնել Է «Sputnik Ղազախստան» գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:
Ըստ գործակալության տեղեկատվության, միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 30-ին ժամը մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին):
Չվերթի ուղեւորուհին երկու անգամ իրեն վատ Է զգացել ինքնաթիռում, որն արդեն գտնվում Էր օդում, եւ օդանավի հրամանատարը որոշում Է ընդունել վայրԷջք կատարել Ակտաուի պահեստային օդակայանում՝ Ղազախստանի հարավ-արեւմուտքում: Ուղեւորուհուն, որի վիճակը շուտով լավացել Է, զննել են բժիշկները, եւ ինքնաթիռը շարունակել Է չվերթը: «SCAT ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրԷջք Է կատարել Ակտաուում ուղեւորուհու վատ ինքնազգացողության պատճառով: Օդանավում եղել Է 86 ուղեւոր, ուշացումը կազմել Է 1 ժամ 40 րոպե»,-ասված Է հաղորդագրության մեջ
: