loading...

Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) պատասխանել է Կարեն Գրիգորյանին



Դիտումներ ` 1622
Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) պատասխանել է Կարեն Գրիգորյանին

Արթուր Ասատրյանը պատասխանել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայտարարությանը, որում, մասնավորապես, ասվում է․

«Ի պատասխան Կարեն Գրիգորյանի առաջարկին, ուզում եմ նրան ևս մեկ անգամ հստակ հիշեցնել, որ իմ տված հարցազրույցի ժամանակ ես ինքս հրավիրեցի Մանվել Գրիգորյանին դեբատների, որից առ այսօր արձագանք չեմ ստացել: Առաջարկելուց հետո անգամ չփորձեցի բարձրաձայնել վախից ելնելով հրաժարվելու փաստը: Կարեն Գրիգորյանի հետ երկխոսության իմաստ չէի գտնում, այլապես անձամբ իրեն կհրավիրեի:

Եվ զարմանքիս աստիճանն աննկարագրելի էր, երբ հայրը խուսափելով պատասխանել իրեն իսկ վերաբերվող մեղմ ասած հարցերին, այստեղ ևս խիղճն ու արժանապատվությունը կորցրած՝ փորձում է սեփական զավակին հրել «առաջնագիծ»՝ պատասխան տալ իր իսկ գործած սխալների և ոճրագործությունների համար:

 



Պարոն Մանվել Գրիգորյան, միթե դուք դրան էլ եք ընդունակ: Հակառակ դեպքում կարելի է եզրակացնել, որ կատարված բոլոր իրագործությունների մասին ձեր որդին նույնպես տեղեկացված է եղել, արդեն իսկ լինելով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնին:

Հիմա անդրադառնում եմ ձեզ, պարոն Կարեն Գրիգորյան: Ինչ վերաբերվում է ապօրինի շինություններին, դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ես ապօրինի շինություններ չունեմ, իսկ եթե ըստ ձեզ դրանք կան, ապա քաղաքապետարանի թույտվությունը հաստատ ստացել եմ: Ուստի ինքներդ ձեզ մի հակասեք:

 


Եվ հետո, փորձեք շրջել 60 հազարանոց էջմիածնեցիների մեջ՝ կարծիք հարցնելով իմ իսկ սեփական անձի նկատմամբ փոքրից մինչև ծերունի: Չեմ կասկածում, թե կգտնվի մեկը, որը ունենա ատելության և վախի զգացում, որը չէի ասի Գրիգորյանների համար:

Ուստի էջմիածնեցիների բարձրացրած բողոքներն ու պահանջները մի դարձրեք իմ անձնական հարցը: Իսկ ինչ վերաբերվում է առաջարկված դեբատների վախին՝ ուղղակի ծիծաղելի և անբացատրելի է մնում՝ ինչի՞...

Դուք ինքներդ անգամ չկարողացաք պատասխանել այդ ինչու-ին»:


loading...

Փակել