loading...

Արտակարգ դեպք Վանաձորում ողնաշարի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա աղջիկ



Դիտումներ ` 1351
Արտակարգ դեպք Վանաձորում ողնաշարի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա աղջիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից և այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը և նույն բաժնի հետաքննիչը: Տեղի ունեցածը անզգույշ ընկնելու, թե ինքնասպանության փորձ է՝ պարզ կլինի դեպքի հանգամանքները պարզելուց հետո: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում: 


loading...

Փակել