Հուլիսի 25-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյւոմրի քաղաքի Հաղթանակ փողոցի թիվ 92 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակում գտնվող աշխատակիցը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին: