Արտակարգ դեպք Երևանում. հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա. պատկան մարմինները ուղտի ականջում քնած են. ով է փոխհատուցելու վնասը, մնացել է օդից կախված:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Մամիկոնյանց փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով կոտրվել և ընկել է Volkswagen մակնիշի 99 PP 009 համարանիշի և Volkswagen մակնիշի 38 FF 388 համարանիշի ավտոմեքենաների վրա:
Մեքենաներն ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ թե ով է փոխհատուցելու վնասների գումարը, դեռևս մնում է օդից կախված:
Այս պահին ճշտվում է, թե արդյոք զոհեր և վիրավորներ չկան, ճանապարհը նշված հատվածում փակ է ու մինչև այժմ թաղապետարանից ու քաղաքապետարանից ոչ մի պաշտոնյա չկա: