Ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն այնուհետև կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մ. Ղ-ին և 23-ամյա Մ. Պ-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վ. Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մ. Ղ-ի և Մ. Պ-ի ուղղությամբ։
Կրակոցների արդյունքում Մ. Ղ-նը ստացել է մարմնական վնասվածք։ Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Ղ-ն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պ-նը որպես թարգմանիչ աշխատում է «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։
http://www.info24.am/?p=6782&l=am