Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ:
Operativ.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ահազանգը ստացել են բժշկական կենտրոնից, որից անմիջապես հետո ձեռնարկվել է անհետաձգելի միջոցառումներ, ինչի արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, հաջողվել է պարզել, որ տուժողը աշխատում է Երևան քաղաքի բենզալցակայաններից մեկում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:
Նախնական տեղեկություններով՝ աշխատակցի վրա կրակել է վարորդներից մեկը, ով դժգոհել է դանդաղ սպասարկումից:
Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նրա ինքնությունը հայտնի է: