Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի բժիշկն ու մերսողները կարողացել են մասնագիտական հմտությունները կիրառել Երևան ուղևորվող ինքնաթիռում։
Երևան ուղևորվելիս ինքնաթիռի ուղևորներից մեկը հիպերտոնիկ կրիզ է ունեցել։ Տղամարդուն փրկել են «Արարատի» բժիշկ Վիտալի Իկոննիկովը և թիմի մերսողներ Մարատ Իշմուրզինն ու Գենադի Կոլոսովը։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
«Արարատի» ֆուտբոլիստները մարտի 18-ին ժամանել են Երևան` մարզումային հավաք անցկացնելու համար։
Ֆուտբոլիստները ստուգողական հանդիպումներ կունենան հայկական թիմերի հետ: