loading...

Արփինեն «նախշեց» Խոսրով Հարությունյանին



Դիտումներ ` 1736
Արփինեն «նախշեց» Խոսրով Հարությունյանին

Այսօր լրագրողները ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Խոսրով Հարությունյանին հարցրել են թանկացումների, այդ հարցում պետական քաղաքականության մասին, եւ թե իշխանություններն իրավունք ունե՞ն կուշտ լինելու, եթե հասարակության 40 տոկոսը սոված է:

«Ես ձեզ ավելի պարզ հարց պիտի տամ, այդ վիճակագրությունը՝ 40 տոկոս սոված, եթե դուք ինձ բերեք, թե որտեղից եք վերցրեք: Կարող է 25 տոկոս լինի: Եթե դուք ուզում եք ասել՝ արդյոք իշխանությունները կրում են պատասխանատվություն սպառողական շուկայի գների ձևավորման համար, իրականում խնդիրը մի քիչ ավելի այլ է»:

«Քաղաքացին սոված է, իշխանությունն՝ իր տեղում, քաղաքացիական հասարակություն, ընտրություններ, ընտրությունների արդյունքներ, մենք բոլորս ազատ ենք», ասել է Խոսրով Հարությունյանը:

Լրագրողները քիչ ինչ ներվայնացնող հարց են տվել իհարկե, եւ Խոսրով Հարությունյանը փորձել է նրանց հանրամատչելի բացատրել իրավիճակը:



Նա ցանկացել է ասել, որ երկրում շուկայական տնտեսակարգ է, գները եւ մնացած բաները ձեւավորվում են շուկայի տրամաբանությամբ եւ ոչ թե պետության միջամտության տրամաբանությամբ, եւ որ իշխանությանը ընտրել է ժողովուրդը: Այսինքն՝ ժողովուրդը սոված է, հասարակությունն ու իշխանությունն իրենց տեղում են, նշանակում է ամեն ինչ ճիշտ է ու օրինաչափ:

Խոսրով Հարությունյանն այն գորշ մեծամասնության ներկայացուցիչն է, ովքեր «բնական ընտրության» միջոցով միշտ կան, հարմարվում են արտաքին ու ներքին կատակլիզմներին, միշտ կառուցողական են ներքին ու արտաքին խնդիրներում: Նրանք ոչ մեծ, բայց սեփական քվոտան են ստանում տնտեսա-քաղաքական համակարգում պաշտոնների ու բիզնեսների մասով:

Խոսրովն ինքը գազալցակայանի, ԱԺ մանդատի ու ԱԳՆ փոխնախարարի աթոռի տեր է դարձել Ռուսաստանի դեսպանատան ու ՀՀԿ-ի քվոտայով:

Հայկական իրականության մեջ այս գորշ զանգվածը լցրեց այն տեղը, որը սահմանադրական ու օրինական համակարգերում զբաղեցնում է այսպես ասած «որակյալ մեծամասնությունը», որի վրա էլ հենվում է պետության առաջընթացն ու զարգացումը:


Հայաստանի հանրային-պետական իրականության դժբախտությունը պայմանավորված է նաեւ դրանով, եւ այս գորշ զանգվածն ավելի վտանգավոր է, քան քրեական-օլիգարխիկ խավը: Քանի որ այն կոչված է արդարացնելու ապօրինի ու հակամարդկային համակարգի գոյությունն ու գործունեությունը:

Խոսրով Հարությունյանը հանրային-պետական տեսանկյունից այն օրինակելի-ցուցադրական նմուշն է, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքացին, քաղաքական գործիչը:

Այսօր նրա մասնակցությամբ հետաքրքիր միջադեպ է գրանցվել ԱԺ-ում: Երբ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՔԾ քննիչների սենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարների մասին, նա դժգոհեց նիստը վարող Արփինե Հովհաննիսյանից ու պահանջեց ընդհատել Նիկոլի ելույթը:

«Պարոն Հարությունյան, նիստը վարում եմ այնպես, ինչպես նպատակահարմար եմ գտնում, եւ ինչպես օրենքն է», պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:

 

http://lragir.am


loading...

Փակել