Քիչ առաջ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողական УАЗ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչություն բերվեցին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և նրա որդին՝ նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սիմոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո քննչական կոմիտեից նրանք տեղափոխվելու են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, որտեղ քննիչը միջնորդություն է անելու, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրանց նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության (ՀՔԿ գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան) վարույթ: Ստեղծվել էր քննչական խումբ, նույն գլխավոր վարչության փորձառու քննիչ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական մարմինը դիմելու էր դատարան, որպեսզի նշված քր.գործով որպես կասկածյալ ձերբակալված Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակչուհի՝ 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանի և նրա որդու՝ նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացվի: Վերջիններս կասկածվում են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական՝ 52-ամյա Մանուկ Սիմոնյանին քնած ժամանակ կացնի մի քանի հարվածներով սպանելու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/07/29/1073640/