loading...

Արման Մարտիրոսյանը Ռուսաստանում աշխատող հայ վարորդների անունից խնդրանքով դիմում  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին



Դիտումներ ` 1988
Արման Մարտիրոսյանը Ռուսաստանում աշխատող հայ վարորդների անունից խնդրանքով դիմում  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, երբ Հայաստանում սկսվեց «Թավշյա հեղափոխությունը», ռուսաստանաբնակ շատ հայրենասեր երիտասարդներ ոտքի կանգնեցին՝ հանուն հայրենիքի, հանուն մեր ազգի, հանուն մեր ժողովրդի ներկայի և ապագայի:

Սակայն հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հայազգի վարորդները հայկական վարորդական իրավունքներով չեն կարողանալու գործունեություն ծավալել։ Նրանք պետք է ձեռք բերեն ռուսական վարորդական իրավունք, սակայն այդ դեպքում էլ չեն կարողանա աշխատել, քանի որ ՌԴ վարորդական իրավունքներով տնտեսական գործունեություն կարող են ծավալել այն վարորդները, ովքեր 2-3 տարվա աշխատանքային փորձ ունեն։

 



Նշեմ, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց ՌԴ, որտեղ շինարարությունից բացի՝ հիմնականում զբաղվում են տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով:

Ստացվում է այնպես, որ ռուսաստանաբնակ և արտագնա աշխատանքի մեկնող շատ վարորդներ զրկվելու են ապրուստ ստեղծելու հնարավորությունից:


Մտահոգվելով ստեղծված իրավիճակի համար, Ռուսաստանում աշխատող հայ վարորդների անունից, խնդրանքով դիմում եմ Ձեզ՝ հուսալով, որ շատ կարճ ժամանակահատվածում կփորձեք դրական լուծում գտնել:

Հնարավորության դեպքում, որպես ռուսաստանահայերի ներկայացուցիչ,  ցանկանում եմ նաև անձամբ հանդիպել Ձեզ հետ:

Նախապես շնորհակալություն...

Հարգանքներով՝ Արման Մարտիրոսյան


loading...

Փակել