loading...

Առեղծվածային դուռ քվեախցիկի հետևում. Երևանի ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ



Դիտումներ ` 729
Առեղծվածային դուռ քվեախցիկի հետևում. Երևանի ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ժամը 9:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը եւ Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:

 



Ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներից մի քանիսը.

08:49-ին, 5/10 ընտրական տեղամաս

Դավթաշեն Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետեւում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը եւ վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետեւ, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է եւ քվեախցիկը տեղափոխվել է: Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս եւ պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

08:16-ին, 8/15 ընտրական տեղամաս

Շենգավիթ Խախտումների վերաբերյալ գնահատականի գրանցման մերժում Դիտորդը հայտնում է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում:

 


07:34-ին, 9/48 ընտրական տեղամաս

Կենտրոն Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ Քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների հետեւի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետեւում է տեղադրվել գրատախտակ):

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

https://www.1in.am/2430423.html


loading...

Փակել