loading...

Արդյոք քավորը կթողնի, որպեսզի Հենրիխը խոսի. Մխիթարյանի ռումբը



Դիտումներ ` 1001
Արդյոք քավորը կթողնի, որպեսզի Հենրիխը խոսի. Մխիթարյանի ռումբը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կոչ է արել ոստիկաններին դադարեցնել բռնությունները քաղաքացիների նկատմամբ: Նա Հայաստանում ընթացող ցույցերից լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել:

«Սա լուսանկար է, որը լավագույնս է նկարագրում մեր ազգը: Մարդիկ միասնական են, կողք-կողքի՝ անկախ տարիքից եւ սեռից: Ոստիկաննե՛ր, դադարեցրեք բռնությունները ձեր իսկ եղբայրների ու քույրերի նկատմամբ: Մեր ազգը թիմ է, եւ մեծ ազգ ունենալու համար, պետք է մեծ թիմ լինենք»,- գրել է նա:

 



Մեկնաբանություններում հայերը շնորհակալություն են հայտնել Յուրա Մովսիսյանին: Որոշ հայեր էլ նրա գրառման մեկնաբանություններում ՀՀ հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին են կոչ արել անել իր քայլը:

Ինչպես հայտնի է Ռուբեն Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի կնքահայրն է:

 


Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստին, որպեսզի վերջինս արձագանքի և միանա հասրակական համատարած ընդվզմանը:

Սակայն հարց է թե արդյոք Հենրիխն անկախ իր ցանկությունից կկարողանա իր խոսքն ասել՝ հաշվի առնելով իր կնքահոր ազդեցությունը, քանզի Մխիթարյանի խոսքի ուժն, իսկապես, շատ մեծ է լինելու: Նրա կոչը կամ ներկայությունն ուղակի ռումբի ազդեցություն կունենա

http://www.info24.am/?p=6941&l=am


loading...

Փակել