loading...

Արցախի Հանրապետությունում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը. կան վիրավորներ. Լուսանկար



Դիտումներ ` 541
Արցախի Հանրապետությունում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը. կան վիրավորներ. Լուսանկար

Դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:

 

 


Փրկարարները Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել «Nissan March»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 47-ամյա Գոհար Սարգսյանին, ով բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո «միջին ծանրություն» ախտանիշով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Mercedes»-ի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 79-ամյա Վալենա Օհանյանը:

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում, և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ ու այս պահին տեղափոխվում է Երևան՝ բժշկական կենտրոններից մեկում հետազոտման: 

http://www.lragir.am/index/arm/0/country/view/166485


loading...

Փակել