56-ամյա որդին Արարատի մարզում ողջ գիշեր խմած վիճաբանել ու ծեծել է 82-ամյա մորը: Հարևանի փոխանցմամբ, դա առաջին դեպքը չէ:
Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, որդին իրենց տանն անհիմն վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել թոշակառու մորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա առավոտյան որդին սոցիալական ծանր պայմաններից ելնելով, իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նպատակով, շեղբով կտրել է ձախ դաստակի երակները և «ձախ նախաբազկի կտրած վերքեր թվով 3» ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց: