ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում երկու հայկական պետությունների պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին: Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչեւ հաղթանակ: