Հինավուրց ժամանակներում Ատված ստեղծել էր տասը Ադամ, որ ընկերովի լինեին, մեկը ձուկ էր բռնում, մյուսը ոչխարի հոտն էր խնամում, մյուսը հողն էր մշակում, ու այդպես:
Մի օր նրանք եկան Աստծո մոտ խնրանքով:
- Ամեն ինչ կա, բայց տխուր է, ինչ որ բան մեզ չի բավարարում:
Աստված նրանց կավ տվեց և ասաց.
- Գնացեք և ամեն մեկդ ձեզ համար ձեր իսկ ցանկությամբ կին ծեփեք, ինչպիսին որ ձեզ դուր է գալիս՝ գեր, նիհար, բարձրահասակ, փոքրամարմին, ես էլ նրանց մեջ հոգի կդնեմ:
Եվ Աստված սկուտեղի վրա շաքար դրեց ու ասաց.
- Այստեղ տասը կտոր է, ամեն մեկդ մի կտոր շաքար վերցրեք ու տվեք ձեր կնոջը, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:
Այդպես էլ արեցին;
Հետո Աստված բարկացավ.
- Սկուտեղի վրա 11 կտոր շաքար կար, ով է երկու կտոր վերցրել:
Բոլորը լռեցին:
Աստված նրանցից վերցրեց կանանց և խառնեց նրանց, ու բաժանեց պատահականության սկզբունքով:
Այդ օրվանից սկսած տղամարդիկ մտածում են, որ մյուսի կինը ավելի քաղցր է, որ նրա հետ կյանքը ավելի լավ է, քանի որ կերել է երկրորդ կտոր շաքարը:
Եվ միայն Ադամներից մեկը գիտեի, որ իր կինը միակն է ու անկրկնելի, որովհետև շաքարի կտորը կերել էր հենց ինքը,այլ ոչ թե կինը: