loading...

Առաջնային է տեսնել ձեր նոր աշխատասենյա՞կը, քան թե «Սասնա Ծռերի» բանտի խցե՞րը



Դիտումներ ` 2323
Առաջնային է տեսնել ձեր նոր աշխատասենյա՞կը, քան թե «Սասնա Ծռերի» բանտի խցե՞րը

Շնորհավորում եմ իմ վարչապետ Նիկոլին։

Իհարկե բոլորս էլ դեռ ունենք տոնական տրամադրություն, բայց մեր երկրի և ներքին իրավիճակը, և արտաքին իրավիճակը, ոչ մեկիս իրավունք չի տալիս տրվել տոնական տրամադրությանը մեկ օրից ավելի։ Ամբողջ Հայ ազգը լարված աղեղի նման և մեկ բռունցք դառած սրտատրոփ սպասում է ձեր քայլերին։

Ես ձեզ կոչ եմ անում հնարավորինս արագ արձագանքել մեր այս կոչին,որովհետև լինելով բոլորիս նման պայքարի կիզակետում, ինչքան էլ որ ձեզ համար հիմա արտառոց հնչի, արդեն ունենք մտահոգություններ։ Ես ոչ մի վատ բան դրա մեջ չեմ տեսնում, որ ուղղակի միանգամից պահանջում ենք ձեզանից քայլեր, բայց մենք այլևս չենք քնելու և երկրի ղեկավարությունը մեր ձեռքից բաց թողնելու պատճառ չունենք։

 



Եվ հուսով եմ մեր կոչին կվերաբերվեք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ինչպես որ խոստացել եք, որովհետև համոզված եմ, որ մեր կոչին ու մտահոգությանը համակարծիք են շա՜տ ֊շատե՜րը։

Իհարկե, մենք տեսանք ձեր առանձնասենյակը, որ դուք ուղիղ եթերով մեզ ցույց տվեցիք, բայց մենք արդեն խիստ մտահոգված ենք որ չտեսանք առաջինը «Սասնա Ծռերի» բանտի խցերը, որի անշուք պատերը Հայորդիներիս համար, անհամենատ ավելի թանկ է քան ձեր նոր` աշխատասենյակի վեհաշուք տեսքը։

«Սասնա Ծռեր», մեր քաջերի կողմնակիցներս, ձեզնից ուղղակիորեն պահանջում ենք, առանց քաղ բանտարկյալ անվան տակ նրանց մասին խոսելու, այլ հստակ «Սասնա Ծռերի» անունը տալով, մեզ հստակ, հնարավորինս շտապ զեկուցեք, թէ ի՞նչ քայլեր են արդեն ձեռնարկվել նրանց ազատ արձակվելու համար և ինչո՞ւ դուք հարգելի Վարչապետ գտնում եք, որ մեզ համար ավելի առաջնային է տեսնել ձեր նոր աշխատասենյակը, քան թե մեր քաջերի բանտի խցերը։ Ուրեմն


Ուրեմն կոչ ենք անում ձեզ միանգամից, կամ առանց նախապայմանների ազատել քաջերին, կամ ինքներդ օգտագործելով ձեր արդեն իշխանական Խոսքի ուժը, նրանց այլևս ձեր պատասխանատվությամբ հանել բանտից։

Ես ոչ փաստաբան եմ, ոչ էլ քաղաքական գործիչ, շատ բան չգիտեմ գուցէ կամ տեղյայ չեմ, բայց ասում եմ ձեզ րոպե առաջ իմ քաջեր չպետք է լինեն բանտում։ Հանեք նրանց բանտից, եթե ինչ-որ ինձ անտեղյակ պատճառ կա, որ չեք կարող ազատ արձակել օրինական ձևով ուրեմն ձեր երաշխավորությամբ գոնե տնային կալանքի տակ թող լինեն, մինչև հնարավորինս շուտ կլուծվի նրանց ազատ արձակելու մեր արդարացի պահանջը։

Մեր կոչը խիստ կարևոր է և սպասում ենք ձեր շուտափույթ արձագանքին։

Հարգանքներով Հայաստանի Հանրապետության իրական Տեր և հպարտ Հայ քաղաքացի` Հայկ Համբարձումյան։


loading...

Փակել