Արագ շերտավոր խմոր այն կարել է պատրաստել ու անմիջապես թխել , քանի որ երկար սառեցնելու և մի քանի անգամ բացել-փակելու կարիք չկա
Դիտումներ ` 9285
Բաղադրիչներ
- ջուր - 200 մլ
- ալյուր - 350 գր (բարձր կարգի)
- կարագ - 50 գր
- աղ - 1/2 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
- Ալյուրն ու փխրեցուցիչը կաթսայի մեջ խառնում ենք, մաղում և ավելացնում ենք աղը: Նշենք, որ աղը շատ կարևոր է, քանի որ այն զգալիորեն լավացնում է խմորի համը և ապահովում է շերտերի առկայությունը: Սակայն միևնույն ժամանակ պետք չէ չափից ավելի լցնել, քանի որ քաղցր թխվածք պատրաստելիս տհաճ կլինի: Եթե օգտագործում եք աղ դրած կարագ, աղի քանակությունը կարող եք պակասեցնել: Լավ խառնում ենք, նորից մաղում, որպեսզի ալյուրը լավ հագենա թթվածնով:
Ավելացնում ենք ջուրն ու ձեռքի հարիչով խառնում: Պետք է լցնել սառը ջուր, բայց ոչ սառցաջուր: Ավելի փքուն ու նուրբ խմոր ստանալու համար կարելի է ջրի մի մասը փոխարինել կաթով:
- Ստացված խառնուրդը լցնում ենք սեղանին ու խմոր հունցում՝ անհրաժեշտության դեպքում աստիճանաբար ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի բավականաչափ առաձգական ու պիրկ խմոր, որը ձեռքերին չի կպչում:
- Խմորը 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացում ենք և դանակով հավասար կիսում:
- Նախապես սենյակային ջերմաստիճանում թեթևակի փափկած կարագը քսում ենք խմորի մի կտորի վրա, վրան դնում մյուս կտորը:
- Ուղղանկյուն խմորը մեկ անգամ ևս կտրում ենք և վրան կարագ քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, դնում թաղանթի մեջ ու պահում սառցախցիկում: Այն կարելի է օգտագործել անմիջապես կամ էլ՝ երբ կարիքը լինի:
- Իսկ թե ինչպես և ինչ պատրաստել այդ խմորից, որոշեք ինքներդ, քանի որ շերտավոր խմորով կարելի է պատրաստել անթիվ-անհամար խմորեղեններ:
-
Հիշեցում. շերտավոր խմոր պատրաստելիս ցանկալի է ընտրել յուղալի կարագ. որքան յուղայնությունը բարձր լինի, այնքան լավ:
loading...