loading...

Արագ պատրաստվող ազնվամորու մուրաբա



Դիտումներ ` 1755
Արագ պատրաստվող ազնվամորու մուրաբա

Ազնվամորու օգտակար հատկությունների մասին շատ գրքեր են գրվել: Ազնվամորին ոչ միայն ամենահամեղ պտուղներից մեկն է, այլ նաև պարունակում է բազմաթիվ վիտամիններ: Դրա համար էլ Ձեզ ենք ներկայացնում ազնվամորու մուրաբայի պատրաստման բաղադրատոմսը, որը կլինի ոչ միայն շատ համեղ, այլ նաև շատ արագ և օգտակար:

Բաղադրիչներ

1. Ազնվամորի – 5 կգ
2. Շաքարավազ – 5 կգ

 



Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ լցնել 5 կգ թարմ, ընտրած, չլվացած ազնվամորի և վրան ավելացնել 5 կգ շաքարավազ: Թողնել մի քանի ժամ՝ մինչև ազնվամորին սկսի հյութ դուրս տալ:

2. Նրանից հետո, երբ ազնվամորին հյութը դուրս կտա, դնել բարձր կրակի վրա և հասցնել եռման աստիճանի: Հավաքել փրփուրը: Փրփուրը պետք է մանրամասն հավաքել և ընդհանրապես չթողնել մուրաբայի վրա: Իջեցնել կրակի միջին աստիճանի և եռացնել մուրաբան 15-20 րոպե:

3. Ստուգել՝ եփվե՞լ է, թե՞՝ ոչ: Եթե արդեն եփված է, լցնել բանկաների մեջ և պահել սառնարանում:

loading...

Փակել