loading...

Անսպասելի զարգացում. Ուժայինների կտրուկ քայլը



Դիտումներ ` 1786
Անսպասելի զարգացում. Ուժայինների կտրուկ քայլը

Մարտի 1-ի գործով իրականացվելու է քննություն, դա մեր գերատեսչությունը չի իրականացնելու. ներկայում ընթանում է քննություն, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իր հերթին, հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով նախաքննությունն ակտիվ փուլ է մտել։«Այդ գործով այժմ ակտիվ նախաքննություն է իրականացվում և նախատեսվում է, որ նշված քրեական գործի շրջանակներում կհարցաքննվեն բազմաթիվ պաշտոնատար անձինք», տեղեկացրել են ՀՔԾ-ից:

 



Այսպիսով, կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը զուգահեռ նոր «ճակատ է» բացվում՝ մարտի 1-ի իրադարձությունների քննությունը: Ընդ որում, արտաքինից միմյանց հետ կապ չունեցող այս ուղղություններն իրականում սերտ փոխկապակցության մեջ են:Բանն  այն է, որ Հայաստանում տնտեսությունն ու քաղաքականությունը սերտաճած են քրեա-օլիգարխիկ պայմանավորվածություններով:

Այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվում իշխանության լծակների ուզուրպացման արդյունքում, որն անօրինական սեփականությունը պաշտպանելու միակ ձեւն է:


Նախքան հեղափոխական իրադարձությունները, Հայաստանի Ազգային ժողովում մարտի 1-ի գործով լսումների ընթացքում հատկանշական խոստովանություն էր արել ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Խոսելով այդ իրադարձությունների մասին, նա ասել էր, թե այդ ժամանակ ընդդիմությունը դնում էր սեփականության խնդիրը: Այսինքն, նա ակամա խոստովանել էր, որ իշխանությունը կոշտ միջոցների էր դիմել սեփականության վերաբաշխումը թույլ չտալու համար:Այս խոստովանության, ինչպես նաեւ կոռուպցիոն սխեմաների բացահայտման ֆոնին, մարտի 1-ի գործով նոր քննությունն ու պաշտոնյաների հարցաքննությունը կարող է անսպասելի ընթացք ունենալ:

http://www.lragir.am/index/arm/0/right/view/177901


loading...

Փակել