Ամերիկյան Delta ավիաընկերությունն իր հաճախորդներին շուրջ 10 000 դոլար կառաջարկի գերծանրաբեռնված չվերթների ժամանակ իրենց ամրագրումից հրաժարվելու համար:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ղեկավարները նախկինում մինչև 1350 դոլար էին առաջարկում, սակայն ուրբաթ օրվանից նոր որոշում է կայացվել, ըստ որի ուղևորներին կարող են մինչև 9950 դոլար առաջարկել` որպես փոխհատուցում:
Այլ ավիաընկերություններ ևս դիմում են այս քայլին` 1000, 800 կամ 2000 դոլար փոխհատուցում առաջակելով ուղևորներին, որպեսզի գերծանրաբեռնված թռիչքների ժամանակ հրաժարվեն իրենց տեղերից։