Երեխան պատրաստվում էր լույս աշխարհ գալ :
Նա հարցրեց Աստծուն.
- Ինձ վաղը ուղարկում են Երկիր, ես ինչպես եմ այնտեղ ապրելու, ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտան:
Աստված ասաց.
- Ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, նա հոգ կտանի քո մասին, նա սպասում է քեզ:
Երեխան մտածեց ու նորից հարցրեց
- Այստեղ երկնքում ես երգում եմ ու ծիծաղում, դա բավարար է երջանիկ լինելու համար:
Աստված ասաց
-Քո հրետակը կերգի քեզ համար ու կժպտա քեզ.
Դու կզգաս նրա սերը ու երջանիկ կլինես
- Բայց ես ինչպես կհասկանամ նրա լեզուն, ու եթե ես հանկարծ ցանկանամ խոսել քեզ հետ: Այդ ժամանակ Աստված մեղմ ձայնով ասաց.
- Քո հրեշտակը քեզ կսովորեցնի աղոթել:
- Բայց ես լսել եմ, որ Երկրի վրա կա չարը, ո՞վ կպաշտպանի ինձ նրանից:
-Քո հրեշտակը քեզ կպաշտպանի, նա իր կյանքը չի խնայի քեզ համար; Նա քեզ ցույց կտա դեպի ինձ տանող ուղին, ես միշտ քո կողքին կլինեմ:
- Իսկ ի՞նչ է նրա անունը:
- Նրա անունը ՄԱՅՐ է :