Միգուցե այս նկարին նայելիս դժվար է պատկերացնել, թե որքան հեշտ ու մատչելի է պատրաստել այսպիսի դեսերտ, բայց հավատացեք սա նույնքան բարդ է, որքան սուրճ եփելը:
Մի ալարեք ու վեր կացեք տեղից` այս համեղագույն իտալական դեսերտը պատրաստելու համար: (եթե ձեզ նեղում է այն փաստը, որ աղանդերի փոխարեն դեսերտ եմ գրում, ապա պատկերացրեք, որ այդպես չէ):
Իտալական դեսերտ ասելիս մեզանից շատերը պատկերացնում են մեկ բան` տիրամիսու: Իհարկե բան չունեմ տիրամիսույի դեմ, բայց, կարծում եմ, իտալական խոհանոցը լի է համեղ քաղցրավենիքներով, որոնք արժե գոնե մեկ անգամ փորձել: Դրանցից մեկն էլ սա է` Բուդինո դի չոկկոլատո կամ պարզապես շոկոլադե պուդինգ:
Բուդինո դի չոկկոլատոյի այս ռեցեպտից դուրս է գալիս 6-8 բաժին պուդինգ: Այն ձեր գրպանը կթալանի ընդամենը 1600-1700 դրամով:
Պուդինգի համար մեզ պետք է
2 բաժակ պաստերիզացված կաթ
1/2 սառը ջուր
3 ճգ եգիպտացորենի ալյուր (կռախմալ)
* պուդինգների, քաղցրավենիքներիում գործածվող կրեմերի համար խորհուրդ եմ տալիս օգտագործել Real Value ապրանքանիշի ալյուր-կռախմալը, որը դեռ տեսել եմ մենակ”Փակ Շուկա” և “Գուռման” սուպերմարկետներում` գինը 350-410 դրամ (եթե այլ վայրերում հանդիպեմ, անպայման կգրեմ դրա մասին)
3 ճգ կակաո
* գործածեք մուգ, որակյալ կակաո (գերմանական կակաոյի փոշի, բնական կամ սև): Նման կակաոն ավելի լավ է գնել կիլոգրամմով: Իսկ եթե դեռ չեք գտել նման կակաո և գործածելու եք սովորական “Золотой Ярлык” կամ այդ տիպի այլ կակաո, ապա ավելացրեք ևս 1 գդալ
1թգ վանիլի լուծույթ կամ փոշի
1-3 ճգ շաքարի փոշի (ըստ ճաշակի)
Ի դեպ կարող եք շաքարի փոշու տեղ շաքարավազ էլ օգտագործել, բայց այդ դեպքում հնարավոր է լուծույթի մեջ գնդիկներ առաջանան:
Սա դասական բուդինիի ռեցեպտն է, որի դեպքում ստանում եք թույլ պուդինգ` ամանի մեջ: Եթե իմ պես ավելի դոնդողային պուդինգ եք սիրում, ապա1-2 գդալով ավելացրեք եգիպտացորենի ալյուրը:
Անցնենք պուդինգի պատրաստմանը:
Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու լցնում ջուրը, որից հետո նոր ավելացնում ենք կաթը (այսպես կաթը չի կպնի կաթսայի հատակին ու վառվի): Վերցնում ենք բոլոր չոր բաղադրիչներն ու լավ խառնում իրար, որից հետո դանղադ ավելացնում ենք կաթսայի մեջ` միաժամանակ հարելով լուծույթը, որպեսզի խուսափենք գնդերից:
Չենք դադարում խառնել լուծույթն այնքան ժամանակ, մինչև այն չսկսի պնդանալ` դա կտևի մոտ 8 րոպե: Պնդանալուն պես հանում ենք կաթսան կրակից և տեղափոխում լուծույթը 1 մեծ կամ 6 փոքր ապակե ամանների մեջ: Թողեք լուծույթը մի փոքր սառի, հետո նոր տեղափոխեք սառնարան 3-4 ժամով:
*Ավելի ընդգծված շոկոլադե համ ստանալու համար կարող եք ավելացնել մինչև 70 գրամ մուգ շոկոլադ: Ուղղակի ավելացրեք այն ամենավերջում և հարելով հալեցրեք տաք լուծույթի մեջ:
Մատուցելիս կարող եք ավելացնել սերուծք (խորհուրդ կտամ օգտագործել Hochwald բուսական սերուծքը) կամ կտրատած մրգեր, պաղպաղակ, մանրեցված ընույզ և այլն: Տարբերակները բազմաթիվ են…ստեղծագործեք առանց վախենալու` ձեր խոհանոցի տերը դուք եք: Վերջում չմոռանաք մի թեթև կակաոյի փոշի ավելացնել, որպեսզի պուդդինգի մանր-մունր թերությունները ծածկվեն և այն ստանա ռեստորանային դեսերտի տեսք (հյուրերը կափսոսան այն ուտել