1.5 կգ տավարի մսին ՝
խոզի յուղոտ միս – 0.5 կգ,
գլուխ սոխ – 450 գ,
սմբուկ – 5 հատ
լոլիկ – 4-5 հատ
կաղամբ – 1 գլուխ,
պղպեղ – 4-5 հատ,
համեմ – 1 փունջ,
սամիթ,մաղադանոս, ռեհան – 1-ական ճյուղ,
կլոր բրինձ – 2/3 բաժակ,
աղ, սև աղացած պղպեղ,
տոմատի մածուկ – 4-5 ճ. գդ.
Պատրաստման եղանակը Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ ևխառնել մսին, աղ, պղպեղ ցանել: Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել: Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել: Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով: Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատակ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա:
Источник:՝ https://xohanoc.am/hy/post/amarain-tolma-1
© https://xohanoc.am