loading...

Ալլա Պուգաչովան բացահայտել է հրաշալի կազմվածքի գաղտնիքը



Դիտումներ ` 3073
Ալլա Պուգաչովան բացահայտել է հրաշալի կազմվածքի գաղտնիքը

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան բացահայտել է բարեկազմության եւ հիասքանչ արտաքինի գաղտնիքը:

Ըստ «7 дней»-ի, НТВ հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ երգչուհուն խնդրել են վերջապես ներկայացրել դիետայի մանրամասները, որի շնորհիվ նա կարողանում է պահպանել կազմվածքը: Պարզվում է՝ Պուգաչովայի սննդակարգը շատ պարզ է եւ, միաժամանակ, գրեթե անիրագործելի. քիչ ուտել:

 



«Գիշերը չուտել, հաց չուտել»,- ավելացրել է երգչուհին՝ խոստովանելով, որ իր կրքերից մեկն աղի սնունդն է: Սակայն իր դստեր՝ Քրիստինայի օրինակով համոզվել է, որ շատ արագ կարելի է ավելորդ քաշը կորցնել միայն անալի դիետայի շնորհիվ: «Շատ եմ սիրում աղով պատրաստված ուտելիք, սակայն ստիպված էի հրաժարվել»,- ասել է Պուգաչովան:

loading...

Փակել