loading...

Ալիևի նախկին փեսան արմատներով ղարաբաղցի Չումակովին հրավիրել է Բաքու. Ադրբեջանում «անհանգստանում են»



Դիտումներ ` 1967
Ալիևի նախկին փեսան արմատներով ղարաբաղցի Չումակովին հրավիրել է Բաքու. Ադրբեջանում «անհանգստանում են»

Հայկական արմատներով անվանի երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram-ի իր էջում հայտնի երգիչ Էմին Ագալարովի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան) և իր կնոջ՝ Յուլյա Կովալչուկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան

Չումակովը շնորհակալություն է հայտնել Ագալարովին Բաքու հրավիրելու համար, որտեղ նա մասնակցելու է «Ժարա» փառատոնին։



«Շնորհակալություն հիանալի, հագեցած և շատ հետաքրքիր զրույցի համար։ Մեր գործում չի ստացվում երկար խոսել, իսկ մեզ մոտ ստացվեց։ Էմին, շնորհակալություն ընկերության և «Ժարա» հրավիրելու համար։ Զգում եմ՝ իսկապես թեժ է լինելու», - գրել է Ալեքսեյը լուսանկարի տակ։

Մեկ օր առաջ Էմինը գալիք փառատոնը ներկայացրել է Բաքվում կայացած համերգներից մեկի ժամանակ, ինչին հաջորդել է ադրբեջանական ԶԼՄ-ների կայծակնային արձագանքը։ Նրանք հասցրել են «անհանգստանալ», որ նախնական ցուցակներում եղել է Ալեքսեյ Չումակովի անունը, որի մայրը, ինչպես հայտնի է, ծնունդով Ղարաբաղից է։ Ագալարովին մեղադրել են ոչ միայն Չումակովի հետ ընկերություն անելու մեջ, այլ նաև հիշեցրել են Սոսո Պավլիաշվիլու հետ սկանդալային պատմությունը (նրան ներառել էին Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Արցախում համերգ տալու համար)։


Չնայած Ադրբեջանում բազմաթիվ բողոքներին՝ Պավլիաշվիլին, ինչպես գրում է վերոհիշյալ կայքը, ամեն դեպքում ժամանել է Բաքու։ Բայց, ինչպիսի դժբախտություն, այդպես էլ ներողություն չի խնդրել ադրբեջանցիներից։

«Հակառակը, Պավլիաշվիլին բավական վիրավորական խոսքեր է ասել այն մարդկանց հասցեին, որոնք դեմ են եղել նրա այցին։ Անցել են տարիներ… Հայամետ Պավլիաշվիլուն Էմին Ագալորվի աջակցությամբ թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան։ Այժմ Բաքվում լինելու շանս ունի նաև Չումակովը», - գրում է լրատվամիջոցը։

http://armedia.am


loading...

Փակել